Պերուում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուի հյուսիսում գտնվող Բարանկա-դե-Ուպիա

քաղաքից 40 կիլոմետր դեպի հյուսիս 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը տարածում է Reuters-ը՝ հիմնվելով ԱՄՆ երկրաբանական ծառայության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։

Եվրոպա-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը Twitter-ում հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ամազոնի անձրևային անտառի նոսր բնակեցված շրջանում:

Սոցցանցում լուսանկարներ են տարածվում, որոնք ցույց են տալիս տարբեր վայրերին հասցված վնասները։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Էկվադորում։

Պերուում բավականին հաճախ երկրաշարժեր են տեղի ունենում։ Մոլորակի սեյսմիկ ակտիվության 85%-ը գրանցվում է Խաղաղ օվկիանոսի որոշակի հատվածում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print