Նոր շտամի պատճառով օտարերկրացիների մուտքն Իսրայել կարգելվի 2 շաբաթով

Իսրայելը սահմանափակումներ է մտցնում օտարերկրացիների

համար՝ կանխելու COVID-19-ի նոր շտամի տարածումը։ Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նոր սահմանափակումների համաձայն, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 28-ի գիշերը, օտարերկրացիների մուտքն Իսրայել կարգելվի 2 շաբաթով, բացառությամբ այն բացառիկ դեպքերի, որոնք կպահանջեն Իսրայելի իշխանությունների նախնական համաձայնությունը։

Միևնույն ժամանակ, երկիրը խստացնում է կարանտինային միջոցառումները արտերկրից վերադարձող իր քաղաքացիների համար։ Նրանք ամեն դեպքում պետք է մնան կարանտինում 3 օր՝ անկախ պատվաստման կարգավիճակից։

Նախարարների կոմիտեն, որը պատասխանատու է Իսրայելում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, շաբաթ օրը հանդիպել են ՝ համաձայնեցնելու կանոնակարգերի խստացումը։ Դրան նախորդել է երկրում «օմիկրոն» շտամի առնվազն մեկ դեպքի հաստատումը։

«Օմիկրոն» տարբերակը, որը փորձագետների գնահատմամբ ունի մուտացիաների տագնապալի քանակություն, ի սկզբանե հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում և հարևան Բոտսվանայում: Այդ ժամանակվանից այն հայտնվել է բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում՝ եվրոպական երկրներում։
Այս ֆոնին աշխարհի շատ երկրներ արգելել են իրենց տարածքից ճանապարհորդել Հարավային Աֆրիկա։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print