COVID-19 համաճարակի սուր փուլը կարող է ավարտվել
հաջորդ տարի, թեև նոր կորոնավիրուսի շտամներ են ի հայտ գալիս, և
պատվաստումների մակարդակը անբավարար է։ Այդ մասին իր անձնական բլոգում
գրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։
Նա խոստովանել է, որ չէր սպասում նման վարակիչ տարբերակի՝ «Դելտայի» ի
հայտ գալուն, ինչպես նաև չէր սպասում, որ այսքան ժամանակ էր
պետք,
մարդկանց համոզելու պատվաստվել և դիմակ կրել։
«Սակայն, հուսով եմ, որ վերջը հեռու չէ։ Անհեթեթություն կլինի մեկ այլ
կանխատեսում անելը, բայց կարծում եմ, որ համաճարակի սուր փուլը
կավարտվի 2022 թվականին», - ասել է նա։
Բիլ Գեյթսն ասել է, որ թեև «Օմիկրոն» շտամը անհանգստացնող է,
համաշխարհային հանրությունն այժմ ավելի լավ պատրաստված է վիրուսի դեմ
պայքարելու համար, քան նախորդ փուլերում:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան