Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել համաշխարհային
առաջնորդներին ստեղծել հակապուտինյան կոալիցիա՝ երկրի դեմ ռուսական
լայնածավալ հարձակում սկսելու համար։ Այդ մասին նա գրել է Twitter-ի
իր էջում։
Դիմելով ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Եվրամիության
առաջնորդներին՝ Ուկրաինայի նախագահը կոչ է արել անհապաղ կանգնեցնել
Պուտինին։
«
Ես Պուտինին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել պատերազմն
Ուկրաինայի և աշխարհի դեմ։ Մենք հակապուտինյան կոալիցիա ենք
կառուցում։ Անհապաղ պատժամիջոցներ, պաշտպանական և ֆինանսական
աջակցություն Ուկրաինայի համար։ Օդային տարածքի փակում։ Աշխարհը պետք
է ստիպի Ռուսաստանին վերադառնալ խաղաղության»,- գրել է
Զելենսկին։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան