Ուկրաինայի ներքին գործերի նախարարի
խորհրդականի խոսքով՝ նախնական տվյալներով՝ ռուսական ռազմական
գործողությունները, մասնավորապես՝ ռմբակոծությունը, մինչ այժմ
Ուկրաինայում 8 մարդու կյանք են խլել, 9-ը՝ վիրավորվել
են։
Դեռևս պարզ չէ՝ զոհերի և վիրավորների թվում կան զինվորականներ, թե
քաղաքացիական զոհեր։
BBC-ն, հղում անելով ուկրաինական ոստիկանությանը, հայտնում է, որ յոթ
մարդ է զոհվել, վեցը ՝ զոհվել է Պոդիլսկի Օդեսայի ռազմաբազայի մոտ,
իսկ
մեկը՝ Մարիուպոլ քաղաքում։
Ինչպես հայտնում է BBC-ն, ուկրաինական ոստիկանության տվյալներով՝
անհետ կորել է 19 մարդ։
Միաժամանակ, Ուկրաինայի ցամաքային ուժերը նշում են, որ իրավիճակը
երկրում վերահսկելի է, մինչդեռ ռուսական զորքերը կորուստներ են
կրում։
Փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնությունը լայնամասշտաբ
պատերազմ սկսեց Ուկրաինայում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում
«ռազմական գործողություն» սկսելու մասին՝ Դոնբասի և Լուգանսկի
անջատողական շրջանները պաշտպանելու պատրվակով։ Պուտինը ուկրաինացի
զինվորներին կոչ է արել վայր դնել զենքերը։
Ուկրաինայում աշխատող լրագրողների տվյալներով՝ Պուտինի
հայտարարությունից անմիջապես հետո սկսվել են ուկրաինական քաղաքների
արվարձաններում, այդ թվում՝ Կիևի, ռազմավարական օբյեկտների
ռմբակոծությունները։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
ნეტგაზეთი