Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով զոհվել է 57, վիրավորվել՝ 169 մարդ․ Ուկրաինական լրատվամիջոցներ
Ուկրաինա ռուսական ներխուժման արդյունքում 57 ուկրաինացի է զոհվել, 169-ը վիրավորվել են,
հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի առողջապահության նախարարությանը։

Օրերս Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ ռուսները ռմբակոծում են ուկրաինական հիվանդանոցները։

«Ռուսները այժմ ռմբակոծում են ուկրաինական հիվանդանոցները։ Դա չարագործությունից վեր է։ Միակ բարոյական ընտրությունը, որ այժմ կարող է անել ցանկացած երկրի կառավարություն, դա Ուկրաինային աջակցելն է, ինչով կարող է»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  პუბლიკა
Print E-mail
FaceBook Twitter Google