Սպանված ռուս զինծառայողների թիվը հասել է 5710-ի․ Ուկրաինա
Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական կողմից սպանված զինվորների թիվը հասել է 5710-ի, իսկ 200 մարդ գերի է ընկել։


Ըստ ուկրաինական կողմի՝ փետրվարի 24-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում 29 ինքնաթիռ, 29 ուղղաթիռ, 198 տանկ, 846 զրահափոխադրիչ, 77 հրետանային համակարգ, 24 զենիթային հրթիռ, 60 վառելիքի տանկ, 3 անօդաչու թռչող սարք, 305 մեքենաներ վնասվել կամ ոչնչացվել են։

Գործակալությունը պարզաբանում է, որ տվյալները դեռ ճշտվում են և նշում, որ ռազմական գործողությունները բարդացնում են դա։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  ნეტგაზეთი
Print