Փետրվարի 24-ից հուլիսի 19-ն ընկած
ժամանակահատվածում ուկրաինական ուժերը սպանել են 38 550 ռուս
զինվորի։
Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր
շտաբը։
Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինացի պաշտպանները
ոչնչացրել են հակառակորդի 1691 տանկ, 3892 զրահամեքենա, 851
հրետանային համակարգ, 248 սալվո հրթիռային համակարգ, 113 հակաօդային
պաշտպանության
համակարգ, 220 ինքնաթիռ, 188 ուղղաթիռ, 699
օպերատիվ-մարտավարական մակարդակի անօդաչու թռչող սարք, 2767
տրանսպորտային միջոցներ, 15 նավ, 70 միավոր հատուկ տեխնիկա։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
ინტერპრესნიუსი