Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում սպանվել է 38550 ռուս զինվոր
Փետրվարի 24-ից հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում ուկրաինական ուժերը սպանել են 38 550 ռուս զինվորի։
Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինացի պաշտպանները ոչնչացրել են հակառակորդի 1691 տանկ, 3892 զրահամեքենա, 851 հրետանային համակարգ, 248 սալվո հրթիռային համակարգ, 113 հակաօդային պաշտպանության համակարգ, 220 ինքնաթիռ, 188 ուղղաթիռ, 699 օպերատիվ-մարտավարական մակարդակի անօդաչու թռչող սարք, 2767 տրանսպորտային միջոցներ, 15 նավ, 70 միավոր հատուկ տեխնիկա։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ ინტერპრესნიუსი
Print