Կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով
Պեկինում փակվել են այգիներն ու թանգարանները։
Չինաստանում անցած օրվա ընթացքում գրանցվել է վարակման 28 127 նոր
դեպք՝ մոտենալով ապրիլին վարակվածների ամենօրյա պիկին։ Վարակման
ամենաշատ դեպքերը գրանցվել են Գուանչժոու քաղաքում և Չունցինի
մունիցիպալիտետում։ Վարակման դեպքերը նոր ռեկորդ են գրանցել նաև
մայրաքաղաք Պեկինում, որտեղ վերջին մեկ օրում գրանցվել է 1438
դեպք։
Նշենք, որ
արձանագրվել է նաև Covid-19-ից մահվան 2 նոր դեպք։
Պեկին մուտք գործելու կանոնները խստացվել են։ Այլ երկրներից
ժամանողները պետք է երեք օրվա ընթացքում անցնեն COVID-ի թեստ՝ մինչև
իրենց բնակության վայրը լքելու իրավունք ստանալը։
Աղբյուր ՝
ინტერპრესნიუსი
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան