83 տարեկանում մահացել է «Ռեալի» լեգենդար խաղացող և Արքայական
ակումբի պատվավոր նախագահ Ամանսիո Ամարոն,- գրում են իսպանական
լրատվամիջոցները։
Ամանսիոն «Ռեալում» խաղացել է 1962-76 թվականներին։ Նա ինը անգամ
հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երեք անգամ՝ Իսպանիայի գավաթը, իսկ
1966 թվականին՝ Չեմպիոնների գավաթը։ 14 մրցաշրջանների ընթացքում «Էլ
Բրուչոն» («Մագը») Արքայական ակումբի կազմում անցկացրել է 471
հանդիպում և խփել 155
գոլ։
Բացի այդ, Ամանսիոն Իսպանիայի հավաքականում անցկացրել է 42 հանդիպում
և խփել 11 գոլ, որի հետ 1964 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։
2022 թվականին Ամանսիոն «Ռեալի» պատվավոր նախագահի պաշտոնում
փոխարինեց ակումբի մեկ այլ լեգենդ Պակո Խենտոյին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան