Հայտնի է դարձել 2023 թվականի աշխարհի ամենաերջանիկ երկիրը։
Ֆինլանդիան արդեն վեցերորդ տարին է, ինչ գլխավորում է վարկանիշը։
Սկանդինավյան երկիրը և նրա հարևաններ Դանիան, Իսլանդիան, Շվեդիան և
Նորվեգիան շատ լավ են գնահատում այն չափանիշները, որոնք օգտագործում
է զեկույցը իր արդյունքները բացատրելու համար։
Իսրայելն անցյալ տարվա 9-րդ տեղից այս տարի բարձրացել է 4-րդ տեղ:
Տասնյակում են
նաև Հոլանդիան (5-րդ), Շվեյցարիան (8-րդ),
Լյուքսեմբուրգը (9-րդ) և Նոր Զելանդիան (10-րդ):
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն այս տարի 149 երկրների շարքում
զբաղեցրել է 90-րդ տեղը։
Զեկույցը, որը ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցի հրապարակումն
է, հիմնված է ավելի քան 150 երկրների մարդկանց գլոբալ հարցումների
տվյալների վրա: Երջանկության համար երկրները դասակարգվում են՝ ելնելով
նախորդ երեք տարիների ընթացքում նրանց կյանքի միջին որակից, այս
դեպքում՝ 2020-ից մինչև 2022 թվականը:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան