Համակարգող խորհուրդը սահմանել է նոր սահմանափակումներ:
Տեղեկատվությունն արդեն լրատվամիջոցներին է տրամադրել կառավարության
մամուլի
ծառայությունը։
Ներկայացնում ենք խորհրդի որոշումերն անփոփոխ ՝
Նոյեմբերի 28-ից հունվարի 31-ը ներառյալ,
Ամբողջ երկրի մաշտաբով սահմանափակվում է ՝
• 21: 00-ից 05:00-ն անձանց տեղաշարժը ինչպես ոտքով, այնպես էլ
տրանսպորտով, ինչպես նաև հասարակական տարածքում գտնվելը,
բացառություններ կլինեն Ամանորի նախօրեին `դեկտեմբերի 31-ին և Սուրբ
Ծննդյան նախօրեին` հունվարի 6-ին,
•Ուղևորների կանոնավոր միջքաղաքային փոխադրում, այդ թվում ՝
երկաթուղով, ավտոբուսով, միկրոավտոբուսով: Մեքենաների (ներառյալ
տաքսիները) սահմանափակումներ չկան,
• Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցել են առաքման
ծառայության: Թույլատրելի է ՝
• Առաքման բոլոր տեսակները ներառյալ։
Մարզասրահների և լողավազանների աշխատանքը ՝
• Բոլոր տեսակի ժողովներ, թրենինգներ, մշակույթային, ժամանցային
միջոցառումների անցկացումը թույլատրելի է միայն առցանց ձևաչափով,
• Սպորտային, արվեստի և մշակույթի խմբակների / ստուդիաների
գործունեությունը:
Մեծ քաղաքներում ՝ Թբիլիսիում, Բաթումում, Քութաիսիում, Ռուսթավիում,
Գորիում, Փոթիում, Զուգդիդիում, Թելավիում և լեռնադահուկային
հանգստավայրեր ՝ Բակուրիանիում, Գուդաուրիում, Գոդերձիում և
Մեստիայում, հավելյալ կսահմանվեն հետևյալ սահմանափակումները ՝
• Թբիլիսիի, Թելավիի, Բաթումիի, Քութաիսիի, Ռուսթավիի, Գորիի, Փոթիի և
Զուգդիդի սահմաններում քաղաքային տրանսպորտի աշխատանքը,
• Առևտրի կենտրոները աշխատում են միայն հեռավար ռեժիմով, բացառությամբ
սննդի, կենդանիների կերի, դեղատների, անասնաբուժական դեղատների,
կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների։
• Բաց և փակ շուկաները չեն աշխատում։ Շարունակում են գործել միայն
ագրարային շուկաները։
• Դպրոցները, արհեստագործական ուսումնարանները և բարձրագույն
ուսումնական հաստատությունները (բացառությամբ բժշկական կրթական
ծրագրերի) ամբողջությամբ անցել են հեռավար ուսուցման ռեժիմի,
• Մասնավոր և պետական մանկապարտեզները դադարում են աշխատել։
Լեռնադահուկային հանգստավայրերում ՝
• Հյուրանոցների աշխատանքը թույլատրվում է միայն որպես կարանտինային
տարածքներ,
• Ինչպես նաև, դադարեցվում է լեռնադահուկային տարածքների
գործունեությունը։
Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածը
սահմանափակումները կմեղմացվեն
Երկրի մաշտաբով ՝
•Կգործեն առևտրի կենտրոնները, բաց և փակ շուկաները,
• Կվերականգնվի ինչպես քաղաքային, այնպես էլ միջքաղաքային տրանսպորտի
աշխատանքը:
Հունվարի 3-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածը
Երկրի մաշտաբով ՝
• Հայտարարվում է հանգստյան օրերի չեղարկում
• Վերականգնվելու են բոլոր սահմանափակումները, որոնք ուժի մեջ էին
նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 24-ը,
• Պետական և մասնավոր հատվածները չեն աշխատի, բացառությամբ ՝ բանկերի
և ռազմավարական նշանակության օբյեկտներ և ծառայությունների։
Հունվարի 16-30-ն ընկած ժամանակահատվածը
Երկրի մաշտաբով ՝
· Վերականգնվելու է քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը,
առևտրի կենտրոնների, բաց և փակ շուկաների աշխատամքը (բացառությամբ
հանգստյան օրերի),
· Շաբաթ-կիրակի օրերին տրանսպորտը, առևտրի կենտրոնները և շուկաները
դադարում են աշխատել։
Այս ամբողջ ժամանակահատվածում սահմանափակումները չեն վերաբերում ՝
Մնացած այլ տնտեսական գործողություններին, ներառյալ ՝
1. Պետական և մասնավոր շինարարական-վերանորոգման աշխատանքներն,
2. Բանկային և ֆինանսական գործունեությանը,
3. Սննդամթերքի, կենդանիների կերի, դեղատների, անասնաբուժական
դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և
մամուլի տաղավարներին,
4. Առաքման տարբեր ծառայություններին,
5. Գեղեցկության սրահների և էսթետիկ բժշկական կենտրոնների
գործունեությունը,
6. Ավտոտեխսպասարկման և տեխզննման ծառայություններին,
7. Կենցաղային տեխնիկայի վերանորոգման ծառայություններին,
8. Ագրարային շուկաների գործունեությանը,
9․ Եվ այլն։
26/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան