Նոր սահմանափակումների ֆոնին ինչպե՞ս պետությունը կօգնի քաղաքացիներին և բիզնեսին

Վարչապետ Գիորգի Գախարիան, կառավարության նիստից հետո խոսել է «օգնության չորրորդ ալիքի» մասին, որը պետությունը կսկսի համաճարակին

ուղեկցող նոր սահմանափակումների պայմաններում։
Ըստ Գախարիայի, քաղաքացիների համար նպատակային սոցիալական աջակցության փաթեթը բաշխվելու է հետևյալ կերպ ՝

Նպատակային սոցիալական օգնություն

Մանրածախ առևտրի ոլորտում աշխատող ինքնազբաղները կստանան միանվագ օգնություն ՝ 300 լարի: Վարչապետի խոսքով ՝ այս քաղաքացիների փոխհատուցման համար, կառավարությունն աշխատում է այն ընկերությունների հետ, որտեղ նրանք աշխատում են,
Մանրածախ առևտրի ոլորտում աշխատող անձանց, պետությունը կօգնի պետական վարկերի հետաձգման հարցում,
Կառավարությունը 4 ամիս վճարելու է քաղաքացիների կոմունալ ծախսերը։
Պաշտոնապես աշխատող մարդիկ, ովքեր կկորցնեն իրենց աշխատանքը, առաջիկա 6 ամսվա ընթացքում կստանան 1200 լարի: Ամսական 200-ական լարի,
Սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց համար շնորհված միավորների քանակը տատանվում է 65 000-100 000 միջև, 6 ամսվա ընթացքում պետությունից կստանան 100-ական լարի,
Սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց համար շնորհված միավորը 0-100 000 է և և ունեն 3 կամ ավելի մինչև 16 տարեկան երեխա, 6 ամսվա ընթացքում կստանան 100-ական լարի,
Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անչափահասները 6 ամսվա ընթացքում կստանան 100-ական լարիի չափով ֆինանսավորում,
Պետակական վարկերի հետաձգման հարցում պետությունը կօգնի այն անհատ ձեռնարկատերերին և ֆիզ․անձանց, որոնց օբյեկտները նոր սահմանափակումների համաձայն պետք է փակվեն և նրանց ում նմանօրինակ օգնություն պետք կլինի։

Օգնություն բիզնեսին
Եկամտահարկի սուբսիդիա մինչև 1500 լարի աշխատավարձ ունեցող աշխատողների համար, 750 լարիի չափով, 6 ամսվա ընթացքում,
Զբոսաշրջության ոլորտում աշխատողների գույքահարկը կվերացվի 2021 թվականի ընթացքում,
Բոլոր ռեստորանային հաստատությունները, որոնք վարկի պարտավորություն ունեն, պետությունը 6 ամսվա ընթացքում կսուբսիդավորի տոկոսադրույքը:
Ըստ Գիորգի Գախարիայի, չորրորդ ալիքի օգնության պորտֆելը, ինչպես նպատակային սոցիալական, այնպես էլ բիզնեսի աջակցությունը, պետության համար կարժենա 1 միլիարդ 100 միլիոն լարի:

26/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



 

Print E-mail
FaceBook Twitter Google