Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայիսի 26-ին կժամանի Վրաստան
՝ մասնակցելու Անկախության օրվան նվիրված միջոցառմանը:
Այցի ընթացքում Անջեյ Դուդան ելույթ կունենա Ազատության հրապարակում
նախատեսված միջոցառմանը, իսկ օրվա վերջում ներկա կլինի Անկախության
օրվան նվիրված գալա համերգին:
Լեհաստանի և Վրաստանի նախագահների հանդիպումը նախատեսված է մայիսի
27-ին: Այցի ընթացքում Դուդան կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի
Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Կախա Կուչավայի հետ:
25․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան