Մառնեուլիի մանկապարտեզներում գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում գրանցումը

կսկսվի հունիսի 1-ից: Ինչպես ասել է Մառնեուլիի մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը, 2021-2022 ուս․տարվա գրանցումը կսկսվի հունիսի 1-ին, առավոտյան 09:00-ից։
Գրանցումը կկատարվի մանկապարտեզում ընդունող հանձնաժողովի կողմից ՝ կախված գտնվելու վայրից: Իսկ Մառնեուլի թիվ 1 և Կիզիլաջլոյի մանկապարտեզների գրանցումը կկատարվի Մառնեուլիի մանկապարտեզների միությունում (կենտրոնում):
Գրանցման գործընթացում անմիջական մասնակցություն ունեն երեխայի ծնողը / օրենքով սահմանված անձը կամ օրենքով նախատեսված նման իրավունքներ տիրապետող մեկ այլ անձ:
Գրանցման ընթացքում պետք է պահպանել բոլոր կանոնները, որոնք անհրաժեշտ են COVID19- ի տարածումը կանխելու համար ՝
• Հեռավորության պահպանում (2 մետր)
• Դիմակ կրել

Գրանցումն իրականացվում է ըստ հերթականության: Այդ նպատակով ծնողները / խնամակալները / հոգաբարձուները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Անհրաժեշտ է նաև ներկայացնել գրանցման համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը ՝
• Երեխայի ծննդյան վկայականի նոտարական վավերացված պատճենը
• Երեխայի բնակության վայրի վերաբերյալ վկայագիր
• Երեխայի առողջության կարգավիճակի վկայագիր (100 ֆորմա)
• 4 լուսանկար (չափը ¾ սմ)
• Ծնողների անձը հաստատող փաստաթղթի պատճենը
• Սոցիալապես անապահով անձի ID քարտի պատճեն (առկայության պարագայում)
• Անձի հաշմանդամություն ապացուցող փաստաթուղթ (առկայության պարագայում)։

27․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google