Զաբիլ Գոջաևը նշանակվել է ոչ թե կրթական ռեսուրսկենտրոնի ղեկավար,այլ ժամանակավոր պաշտոնակատար

Զաբիլ Գոջաեւը նշանակվել է Մառնեուլի ռեսուրսկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:


Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին ասել են կրթության նախարարությունից, Գոջաևը վեց ամսվա ընթացքում կլինի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Մառնեուլիի կրթական ռեսուրսկենտրոնի ղեկավար Քենան Օմարովի հրաժարական տալուց հետո պարտականությունները կատարել է նույն կենտրոնի ֆինանսիստ Խանալ Գախրամանովը:

Գախրամանովին այսօր ՝ հունիսի 2-ին, փոխարինեց Զաբիլ Գոջաեւը: Զաբիլն աշխատել է Ազիզքենդ գյուղի հանրային դպրոցում որպես տնօրեն:
«Ես երկար ժամանակ աշխատել եմ կրթության ոլորտում: Ես 4 տարի դպրոցի տնօրեն եմ եղել և գիտեմ, թե կրթության ոլորտում ինչ փոփոխություններ պետք է կատարվեն: Յուրաքանչյուր դպրոց ունի իր խնդիրները, առանձնահատուկ դժվարությունները: Ես նախատեսում եմ այցելել և ծանոթանալ դպրոցների վիճակին և լուծել խնդիրները: Նախքան այստես գալը ես հարցազրույց եմ անցել, իմ տեսլականները հաշվի առնվեցին: 6 ամիս անց ես պետք է քննություն հանձնեմ: Եթե ես անցնեմ, ես կդառնամ տնօրեն», - ասել է Գոջաեւը։

Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Մառնեուլիի կրթական ռեսուրսկենտրոնի ղեկավարը Քենան Օմարովն էր: Նա այժմ փոխքաղաքապետ է:
Նշում. Սկզբում Ռադիո Մառնեուլին հայտնեց, որ Զաբիլ Գոջաևը նշանակվել է ռեսուրսկենտրոնի ղեկավար: Ավելի ուշ պարզվեց, որ նա նշանակվել է ոչ թե որպես տնօրեն, այլ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Նշենք, որ ռեսուրսային կենտրոնի տնօրեններն ընտրվում են մրցույթային տարբերակով:

02․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



 

Print E-mail
FaceBook Twitter Google