Ինչու՞ կառավարությունը չի քննարկում պարետային ժամը վերացնելու հարցը․ Գամկրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ասում է

, որ երկրում այսպես կոչված պարետային ժամի վերացումը, որը ուժի մեջ է նոյեմբերից, չի քննարկվել Համակարգող խորհրդում, որը կայացել է հունիսի 15-ին:
Լրագրողի այն հարցին, թե կդիտարկվի՞ «պարետային ժամի» վերացումը հունիսի վերջին, Գամկրելիձեն պատասխանել է «Համենայն դեպս երկրում չկա իրավիճակ շարժման սահմանափակումները վերացնելու համար»:
«Այս հարցը [պարետային ժամի վերացումը] այսօր չի քննարկվել, չնայած որ համաճարակային իրավիճակը բնութագրող բոլոր ցուցանիշները բարելավվում են: Ես նկատի ունեմ, որ դեպքերի և դրականության մակարդակը նվազում է: Այնուամենայնիվ, դա տեղի է ունենում շատ դանդաղ տեմպերով:
Մեր նոր դեպքերի թիվը տատանվում է 300-600-700-ի սահմաններում: Մինչ այժմ տեմպերն այնպիսին են, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը այս փուլում չի կարողանա այլ օգնություն առաջարկել: Իհարկե, մենք դիտարկելու ենք համաճարակային իրավիճակը», - ասել է Գամկրելիձեն:
Հունիսի 15-ի տվյալների համաձայն ՝ Վրաստանի տարածքում արգելվում է տեղաշարժվել 23: 00-ից 04: 00-ն, բացառությամբ այն դեպքերին եթե անձը ունի հատուկ թույլտվություն ՝ տեղաշարժվելու համար:

15․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google