Վաղվանից պարետային ժամը չեղարկվում է

Վաղը ՝ հունիսի 30-ին 7-ամսյա սահմանափակումից հետո Վրաստանում

չեղարկվում է գիշերային տեղաշարժի սահմանափակումը ՝ պարետային ժամը։
Հունիսի 30-ի առավոտյան 04։00-ից Վրաստանի տարածքով պարետային ժամ այլևս չի գործի։
Կառավարությունը պարետային ժամը վերացնելու մասին հայտարարել է մեկ շաբաթ առաջ, և նույն օրը համակարգող խորհրդի աշխատակազմի ղեկավար Գիրոգի Ղիբրաձեն ասել է, որ գիշերային շարժի սահմանափակումները հանվելու են հունիսի 30-ի առավոտյան 4-ից:
«Հունիսի 30-ին, երեկոյան 23-ից, սահմանափակումն այլեւս չի գործելու: Սահմանափակումը կլինի հունիսի 30-ի առավոտյան, այսինքն `00: 00-ից 04: 00-ն, իսկ հունիսի 30-ին երեկոյան 23: 00-ից շարժման սահմանափակումն այլևս չի գործի», - այս մասի ասել է Ղիբրաձեն:
Վրաստանում պարետային ժամը գործում է սկսած նոյեմբերի 28-ից:

29․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google