«Խնդրում և կոչ եմ անում մեր քաղաքացիներին»․ Տիկարաձե

Ես մեկ անգամ ևս խնդրում և կոչ եմ անում մեր քաղաքացիներին

զանգվածային պատվաստումների մասին հայտարարությունից հետո ակտիվորեն ներգրավվել այս գործընթացում, և մենք ակնկալում ենք, որ այդպես կլինի », -այս մասին ասել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն կլինիկայի ղեկավարների հետ հանդիպումից առաջ:
Նրա խոսքով ՝ պատվաստում իրականացնող ջոկատները աշխատում են 8 ժամյա գրաֆիկով:
«Կարեւոր է, որ մեր քաղաքացիները իմանան, թե քանի պատվաստումների կետ կա երկրում, ինչ կարողություն ունի, եւ որն է հաջորդ ծրագիրը: Այս փուլում գործընթացում ներգրավված է շուրջ 200 կլինիկա, որտեղ աշխատում են շտապօգնության 281 բրիգադներ: Յուրաքանչյուր բրիգադի կարողությունը կազմում է 60 հիվանդ ՝ 8 ժամ տևողությամբ: Անցյալ շաբաթ, սակայն, կլինիկաները պատրաստակամություն հայտնեցին բարձրացնել թողունակությունը ՝ բրիգադների քանակի ավելացման և ժամեր ավելացնելու միջոցով: Քաղաքացիների մի մասն աշխատում է և համապատասխան ժամանակ է պետք պատվաստանյութը ստանալու համար», - ասել է Տիկարաձեն:

30․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google