ԿԸՀ -ն լրատվամիջոցներին, տեղական և միջազգային կազմակերպություններին կոչ է անում ժամանակին գրանցվել

«Մենք կոչ ենք անում ընտրական գործընթացում ներգրավված

բոլոր կողմերին, այդ թվում ՝ լրատվամիջոցներին, միջազգային կազմակերպություններին և տեղական ոչ պետական հատվածին, ժամանակին գրանցվել / հավատարմագրվել ընտրական վարչակազմում (ԿԸՀ և համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովներ)»,-ասել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին:
Ինչպես պարզաբանվել է ԿԸՀ -ում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրական միջոցառումների ժամանակացույցը, որտեղ մանրամասն նկարագրված են ընտրությունների հետ կապված աշխատանքներն ու ժամկետները:
«Ընտրական օրենսդրության համաձայն ՝ պարբերաբար նախատեսվում է կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում հանդիպումներ անցկացնել ընթացիկ ընտրական հարցերի շուրջ, և մեզ համար, ինչպես միշտ, էական է ընտրական գործընթացի թափանցիկությունը: Ուստի հորդորում ենք ավարտել օրենքով սահմանված ընթացակարգերը `Կենտրոնական կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ժամանակին գրանցման և հավատարմագրման համար: Մեր գործունեության մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու համար դուք կարող եք հեշտությամբ հետևել ընտրությունների ընթացքին, ներկա լինել նիստերին և լուսաբանել դրանք», - ասել են ԿԸՀ -ից:

05․08․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google