Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ասել է
, որ երկրում կորոնավիրուսի հիմնական տարածումը ոչ թե երաժշտական
փառատոններից, համերգներից ու զբոսաշրջությունից է, այլ
հարսանիքներից:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո Գաբունիային
լրագրողները հարցրել են , թե ինչ է կառավարությունը մտադիր անել
վարակի աճը նվազեցնելու համար: Գաբունիան ասել է, որ լրացուցիչ
սահմանափակումներ չեն նախատեսվում:
«Կա կարծիք , որ առողջապահության նախարարությունը մարդկանց
առողջությունը զոհաբերում է տուրիստական սեզոնի համար ...», - Թամար
Գաբունիային հարցրել է լրագրողներից մեկը, որին ի պատասխան ասել է
՝
«Մենք չենք կարող զբոսաշրջությանը մեղադրել ներկա իրավիճակի համար,
քանի որ կան շատ այլ գործոններ: Այստեղ հիմնական խթանիչը
զբոսաշրջությունը չէ, հիմնական խթանողն է հանդիսանում հարսանիքը և
տարբեր հավաքույթները, որտեղ հավաքվում է 400-500 մարդ, և դա հիմնական
աղբյուրն է: Երբ շփումները հետազոտվում են, թվում է, որ դա տուրիզմով
չէ պայմանավորված, դա այս իրադարձություններով է պայմանավորված», -
ասել է Գաբունիան:
Այնուհետեւ լրագրողները հարցրել են Գաբունիային, թե կառավարությունը
գիտե՞ր, որ օրեր առաջ եռօրյա փառատոն է անցկացրել Փոթիում, և
համերգներ `Գորիում:
«Այսօր, երբ միջոցառումներն անցկացվում են, նրանք հետեւում են որոշակի
կանոնների: Հիմնական ռիսկն այն միջոցառումներ են , որտեղ կանոնները
չեն պահպանվում, և դա հանգեցնում է վարակի տարածմանը, այլապես այն,
ինչ նախապես պլանավորված է, և որտեղ որոշվում է մարդկանց թիվը, և
հեռավորությունը պահպանվում է, և կանոնը `դա խթան չի հանդիսանում
վարակի տարածման համար »,- այս մասրն ասել է փոխնախարարը և ավելացրել,
որ հիմնական ռիսկը ընտանեկան հավաքույթներն են։
Թամար Գաբունիան նաև ավելացրել է, որ լավ կլիներ, որ միջոցառումների
կազմակերպիչները հետաձգեին անհարկի համերգները։
Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3670 նոր դեպք,
մահացել է 38 մարդ: Միաժամանակ, վիրուսի տարածման պատճառով, Մեծ
բրիտանիայի որոշմամբ, Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա մեկնել
երկիր:
Մինչեւ օգոստոսի կեսերը մշակույթի նախարարության աջակցությամբ
նախատեսված էր 8 համերգ: Միաժամանակ անցկացվում եւ հայտարարվում են մի
շարք երաժշտական փառատոններ:
05․08․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան