Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով
՝ վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստումների թիվը 16 հազարից ցածր է:
Պատվաստման տեմպը չնվազեցնելու և բնակչության մեջ իմունային շերտ
ձևավորելու համար կարևոր է օրական իրականացնել մոտ 25-30 հազար
պատվաստում:
«Մեր նպատակն է մինչև տարեվերջ ամբողջությամբ պատվաստել 1 միլիոն 700
հազար մարդ: Այսօր մենք պատվաստել ենք 1 միլիոն 400 հազար մարդու,
ինչը մոտ է այդ թիրախային թվի կեսին: Ինչը դեռ բավարար չէ վարակի
տարածումն իրականում հակադարձելու համար, այդքան շատ ինտենսիվ
աշխատանք է անհրաժեշտ պատվաստանյութերի ընդլայնման համար:
Նրա խոսքով, այս ուղղությամբ որոշակի կրթական արշավ է ընթանում,
սակայն ավելի մեծ ակտիվություն է անհրաժեշտ, և Առողջապահության
նախարարությունը տարբեր բիզնեսների, ինչպես նաև մանկավարժական
անձնակազմի հետ աշխատում է այս խմբերի ակտիվ պատվաստման
ուղղությամբ:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
06.09.2021