Այսօր մեկնարկում է խորհրդարանի աշնանային նստաշրջանը

Այսօր ՝ սեպտեմբերի 7-ին կմեկնարկի խորհրդարանի աշնանային

նստաշրջանը։ Ըստ կանոնակարգի ՝ աշնանային նստաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը և փակվում դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը:
Սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկվում է աշնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստում: Միաժամանակ, այսօր խորհրդարանի բյուրոն կորոշի եւ կհաստատի լիագումար նիստի օրակարգը:
Հարկ է նշել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկ ամիս առաջ խորհրդարանը անցնում է պասիվ ռեժիմի, որի ընթացքում հնարավոր է, որ ընտրություններից առաջ մնացած ժամանակահատվածում լիագումար և հանձնաժողովի նիստեր չանցկացվեն:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
07.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google