Արդյո՞ք Վրաստանում պատվաստումը կդառնա պարտադիր

Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքով ՝

ինքը Վրաստանում պատվաստումը պարտադիր դարձնելու պատճառ չի տեսնում:
«Ճիշտն ասած, ես պատվաստումը պարտադիր դարձնելու համար հիմք չեմ տեսնում...
... Մենք ուսումնասիրել ենք , թե որ խումբերն են ամենից շատ հիվանդանում, և նաև որ խումբն էր ամենից շատ հոսպիտալացվել։ Սա այն տարիքային բուրգն է, որը բազմաթիվ անգամ բացատրել ենք, սրանք 60 -ից բարձր քաղաքացիներ են եւ, իհարկե, ծանր քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներ:
Հետեւաբար, կարեւոր չէ զանգվածային պատվաստում ունենալը, այլ նպատակային պատվաստումը, որպեսզի նվազեցվի ինչպես հոսպիտալացումը, այնպես էլ մահացությունը », - ասել է Եկատերինա Տիկարաձեն:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
07.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google