Պատվաստված անձանց խրախուսելու նպատակով այսօրվանից մեկնարկում է խաղարկությունը

Պատվաստված մարդկանց խրախուսելու համար խաղարկությունը

կմեկնարկի սեպտեմբերի 13 -ին: Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն համապատասխան հայտարարություն է արել համակարգող խորհրդի նիստից հետո:
Նրա խոսքով ՝ «պատահականության սկզբունքով վիճակախաղով զբաղվող ընկերությունն ամեն օր կխաղարկի դրամական մրցանակներ պատվաստված մարդկանց համար»:
«Ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 2 մլն 800 հազար լարի: Խաղարկվելու է ամեն օր ՝ մինչև տարեվերջ: Բացի ամենօրյա խաղարկությունից, կլինի շաբաթական ամփոփ խաղարկություն: Կլինեն տարբեր մրցանակային ֆոնդեր ՝ սկսած 100 լարիից: Օրական խաղարկվելու է 100 եւ 500 լարի: Շաբաթական խաղարկվելու է 1000, 1500, 5000 և 10 000 լարի: Վերջնական խաղարկությունը տեղի կունենա տարեվերջին, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի 100 հազար լարի:Վերջին խաղարկությունը կկայանա լոտոտրոնի սկզբունքով», - ասել է Ղիբրաձեն:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
13.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google