Քանի՞ դեռահաս է պատվաստվել Վրաստանում

Պատվաստման գործընթացը պետք է ուժեղացնել,

ավելի շատ մարդ պետք է ներգրավվի, - ասել է տեխնիկական իմունականխարգելման խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն:
Նրա խոսքով ՝ հանրապետությունում 16-17 տարեկան պատանիների ընդհանուր թիվը կազմում է մոտ 100-120 հազար, որից պատվաստված է միայն մինչև 5000-ը, ինչը շատ փոքր թիվ է:
«Սակայն մենք պետք է նաեւ հաշվի առնենք, որ տարիքային խումբը նոր է ընտրված: Այս գործընթացն, իհարկե, ավելի մեծ ակտիվացման կարիք ունի, ավելի շատ մարդ պետք է ներգրավվի, առաջին հերթին ՝ ընտանիքը, քանի որ երեխայի որոշումը, չնայած նրան, որ նրանք 16-17 տարեկան են, պետք է գիտակցաբար կայացվի »,- ասել է Իվանեն Չխաիձեն:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
21.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google