«Սաքստատ» -ն այսօր հրապարակել է 2021 թվականի օգոստոսի տնտեսական
աճի
իր զեկույցը: Փաստաթղթի համաձայն, օգոստոսին Վրաստանի տնտեսությունը
աճել է 10,3% -ով: 2021 թվականի 8 ամիսներին ընդհանուր տնտեսական աճը
կազմել է 12%:
ԱԱՀ վճարող ձեռնարկությունների շրջանառությունը օգոստոսին կազմել է
9,3 մլրդ լարի, ինչը 31,2% -ով գերազանցում է նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի ցուցանիշը:
2021 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,
աճ է նկատվել հետևյալ ոլորտներում ՝ արտադրական, ֆինանսական և
ապահովագրական գործունեություն, առևտուր, էլեկտրաէներգիա, գազ,
գոլորշու և օդորակման մատակարարում, հյուրանոցներ և ռեստորաններ,
տրանսպորտ և պահեստ, արվեստ , ժամանց և հանգիստ:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
30.09.2021