Քանի՞ կուսակցություն կմտնի Մառնեուլիի Սակրեբուլո․ Նախնական արդյունքներ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով

՝ Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլո կմտնի միայն երկու կուսակցություն:

Սակրեբուլոյի ընտրություններն անցել են խառը, համամասնական և մեծամասնական ընտրակարգով: ԿԸՀ -ի նախնական արդյունքներով ՝ «Վրացական երազանք» -ի թեկնածուները հաղթել են բոլոր տասնմեկ մեծամասնական ընտրատարածքներում:

Համամասնական ընտրակարգով պետք է բաշխվի 22 մանդատ: Սակրեբուլո կմտնեն միայն այն կուսակցությունները, որոնք հավաքել են ձայների առնվազն երեք տոկոսը: Մարնեուլիում կա ընդամենը երկու այդպիսի կուսակցություն ՝ «Վրացական երազանք» և «Միացյալ ազգային շարժում»:

Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն ՝ որոշելու համար, թե որ կուսակցությունը քանի մանդատով կմտնի Սակրեբուլո, կուսակցությունների ցուցակով ստացած ձայների թիվը բազմապատկվում է համամասնաբար բաշխված տեղերի և ստացված ձայների ընդհանուր թվի վրա, երեք տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների կողմից:

Միացյալ ազգային շարժումը Մառնեուլիում հավաքել է 12,357 ձայն (26,5%), ուստի նրանք 6 անդամ կընդգրկեն Սակրեբուլոյում : Ինչ վերաբերում է «Վրացական երազանքին», ապա կուսակցությունը համամասնորեն ստացել է 30.196 ձայն (64.75%), ուստի Մառնեուլիի Սակրեբուլոյում «Երազանքը» կընդգրկի լրացուցիչ 16 անդամ: Հարկ է նշել, որ տվյալները վերջնական չեն և կարող են փոխվել, քանի որ 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի չեն:
Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն համալրված կլինի ընդհանուր, թվով 33 անդամով: Ըստ ընտրությունների նախնական արդյունքների ՝ Սակրեբուլո կմտնի 27 անդամ, ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով, «Վրացական երազանք» -ից, և 6 անդամ «Միացյալ ազգային շարժումից»
:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
05.10.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google