«Այս փուլում մենք սահմանափակումների վերաբերյալ
նախաձեռնություններ չունենք»,
- ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Նա ասաց, որ չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին, ակնկալիք չկա, որ
դպրոցները կփակվի:
«Այս փուլում մենք սահմանափակումների վերաբերյալ նախաձեռնություններ
չունենք: Հետևաբար, մենք տեղում կքննարկենք, թե որն է լինելու հաջորդ
իրադարձությունը: Դպրոցի փակման հետ կապված մենք ոչ մի ակնկալիք
չունենք, քանի որ կրթության նախարարությունը ակտիվորեն համագործակցում
է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հետ և վերահսկողություն է
իրականացվում, իսկ դասարաններն ու դպրոցները փակվում են»,- ասել է
Եկատերինա Տիկարաձեն:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
19.10.2021