Նոյեմբերի 1-ից Կիևում հասարակական տրանսպորտով
երթևեկելը հնարավոր կլինի միայն ՊՇՌ թեստի բացասական պատասխանի կամ
պատվաստման վկայականի հիման վրա։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հատուկ
ճեպազրույցում հայտարարել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Մենք չենք պատրաստվում կանգնեցնել հասարակական տրանսպորտը, այն
կաշխատի, բայց այն ուղեւորների համար, ովքեր կունենան պատվաստման
վկայական կամ բացասական ՊՇՌ թեստ,»,- ասել է Կլիչկոն։
Նրա
խոսքով, փաստաթղթերը ստուգվելու են ոչ թե տրանսպորտ նստելիս, այլ
ընտրողաբար իրավապահ խմբերի կողմից։
Նոյեմբերի 1-ից Ուկրաինայի մայրաքաղաքում համաճարակաբանական իրավիճակի
վատթարացման պատճառով խիստ սահմանափակումներ են գործելու։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան