«Ոչ և երբեք». Նախագահ Զուրաբիշվիլին՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին հայտարարել է,

որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում չի շնորհելու։
Միաժամանակ, ասում է նա, Սաակաշվիլիին պետք է հատուկ բանտարկյալ համարել, իսկ կառավարությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի նրա առողջությունն ապահովելու համար։

«Ես պատրաստ եմ շատ բաների։ Քանի որ այս հարցը կրկին բարձրանում է, պետք է ասեմ, որ նախկին նախագահին ներում շնորհելու իմ դիրքորոշումը հաստատուն է և անփոփոխ՝ ոչ և երբեք։

Նախկին նախագահը չի համապատասխանում ոչ քաղբանտարկյալի, ոչ էլ անմեղ զոհի չափանիշներից որևէ մեկին։

Նա երկիր ինքնակամ և ապօրինի մուտք գործած դատապարտյալ է, ում մուտքը նպատակ ուներ ապակայունացնել։ Այնուամենայնիվ, ելնելով հասարակական և քաղաքական բարձր շահերից, նա պետք է համարվի հատուկ բանտարկյալ, և դա պահանջում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և կառավարության կողմից հատուկ ուշադրություն՝ ձեռնարկելով բոլոր միջոցները, որպեսզի առողջության վատթարացումը չօգտագործվի քաղաքական շահարկումների կամ ապակայունացման համար։ Սա պահանջում է առավելագույն թափանցիկություն և ժամանակին արձագանքել սրացման ցանկացած նշանի»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ երբեք ներում չի շնորհելու երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով կալանավորվել է վրացական տարածքում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google