Կորոնավիրուսի արագ տարածման պատճառով Ցխինվալիում փակվում են սրճարաններն ու ռեստորանները

Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության օպերատիվ շտաբի որոշմամբ՝

կորոնավիրուսի արագ տարածման պատճառով սրճարան-ռեստորանները փակ կլինեն մինչև նոյեմբերի 14-ը և կանցնեն առաքման ծառայության։

Ցխինվալի պաշտոնական տվյալների համաձայն՝ Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության տարածքում համաճարակի սկզբից հաստատվել է կորոնավիրուսի 8933 դեպք, 150-ը՝ մահացել։

Կորոնավիրուսի դեպքերն աճում են նաև Ախալգորիում, որտեղ տեղացիները չեն կարողանում պատվաստվել տեղի հիվանդանոցում։ Ախալգորիում բնակվող, հատկապես կենսաթոշակային տարիքի քաղաքացիները զրկված են Ցխինվալի մեկնելու հնարավորությունից։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google