Թբիլիսիում ամանորյա զարդարանքների թարմացման համար հայտարարվել է 207 000 լարիի մրցույթ

Թբիլիսիում ամանորյա զարդարանքների թարմացման համար

հայտարարվել է 207 000 լարիի մրցույթ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ըստ նրա մայրաքաղաքում ամանորյա զարդարանքի վերանորոգման համար երեք մրցույթ է հայտարարվել, որոնցից ոչ մեկը հայտարարված չէ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի վերանորոգման կամ փոխարինման համար։

«Այս տարի երեք մրցույթ ենք հայտարարել ամանորյա զարդարանքների թարմացման համար։ Դրանցից երկուսը ամանորյա աքսեսուարների ու լույսերի, իսկ մեկը՝ ամանորյա թեմայով դեկորատիվ գնացքի գնման համար է։ Բոլոր երեք մրցույթների արժեքը 207000 լարի է»,- ասել է Կախա Կալաձեն։

Կալաձեի խոսքով, բիզնես ոլորտի ներկայացուցիչները Ամանորին կկարողանան զարդարել Թբիլիսիի տարբեր վայրեր։

«Ես ուզում եմ անդրադառնալ բիզնես ոլորտին։ Նրանցից շատերը նամակներ են ստացել կոնկրետ վայրերի բարեկարգման վերաբերյալ։ Մենք ձեզ ամեն կերպ աջակցելու ենք։ Հրավիրում ենք ակտիվանալու և միասին աշխատելու մեր քաղաքում։

Շնորհակալություն տարիների արդյունավետ համագործակցության համար։ Այս միտումը շարունակելու ենք նաև այս նոր տարում։ Ամանորյա տրամադրություն կստեղծենք ինչպես տեղացիների, այնպես էլ այցելուների համար։ Այն մասին, թե որտեղ է կազմակերպվելու ամանորյա գյուղը, ես ձեզ ավելի ուշ կտեղեկացնեմ»,- ասել է Կախա Կալաձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google