«Սալամ» հարթակը կոչ է անում կուսակցություններին կատարել քաղաքապետարանում եռալեզու ծառայություն ստեղծելու խոստումը
«Սալամ» հարթակը 2021-25 թվականների գումարման Մառնեուլիի քաղաքային խորհուրդ մտած կուսկակցություններին և տեղական ինքնակառավարմանը կոչ է անում քաղաքապետարանի առաջին հարկում եռալեզու խորհրդատվական գրասենյակ հիմնելու խոստումը կատարել։

Կազմակերպության տվյալներով՝ Մառնեուլիում բնակվող բնակչության մեծ մասը չի օգտվում քաղաքապետարանի ծառայություններից, քանի որ կա լեզվական խոչընդոտ։

Սոցիալական արդարության կենտրոնի հիմնադիր Թամտա Միքելաձեն «Սալամի» կողմից հրապարակված իր ուղերձում բացատրում է, որ քաղաքական ներգրավվածությունը ծառայությունների անհասանելիության մեջ հատկապես դժվար իրողություն է Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ՝ ներառյալ Մառնեուլին:

«Տեղական ինքնակառավարումը հակառակ միջազգային պարտավորություններին և ազգային օրենսդրությանը, չի տրամադրում փոքրամասնությունների լեզուների թարգմանչական ռեսուրսները, ինչը բնականաբար տեղական բնակչության անվստահության և քաղաքական օտարման կառուցվածքային գործոններից է։ Մենք գիտենք, որ էթնիկ փոքրամասնությունները մեծամասնություն են կազմում Մառնեուլիում, բայց գիտենք նաև, որ ազգային փոքրամասնությունների պետական լեզվի իմացությունը թույլ է մեր կրթական քաղաքականության համակարգային և պատմական ձախողումների պատճառով, և չնայած այս իրականությանը, մենք տեսնում ենք, որ նրանք հնարավորություն չունեն օգտվելու իրենց լեզվից կամ իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու շատ կարեւոր գործընթացների ու ծրագրերի մասին»։

Ըստ Միքելաձեի, տեղական քաղաքապետարանների պաշտոնական կայքերը, սոցիալական ցանցերը և լրատվականները, և ամենակարևորը տեղական իշխանությունների կողմից տրամադրված հանրային տեղեկատվության արձագանքը չեն թարգմանվել փոքրամասնությունների լեզուներով, ինչը կամուրջների քայքայման և անվստահության պատճառ է հանդիսանում:

«Մառնեուլիի մունիցիպալիտետի բնակչության մեծամասնությունը դառնում է իրավազրկված և անզոր հենց այն պատճառով, որ ներկայիս լեզվական քաղաքականությունը չի բավարարում նրանց կարիքներն ու իրավունքները և անտեսում է այն»,- ասում է Սոցիալական արդարության կենտրոնի հիմնադիրը։
«Սալամ» հարթակը կոչ է անում քաղաքական կուսակցություններին կատարել իրենց խոստումը , Մառնեուլիի ինքնակառավարման ծառայությունների, իրենց ծրագրերը և թարգմանչական հարթակները, պաշտոնական էջերն ու կայքերը թարգմանել փոքրամասնությունների լեզուներով:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print