Խորհրդարանն աջակցել է շներին և կատուներին լքելու համար տուգանքների սահմանմանը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցել

է տիրոջ կողմից շներին կամ կատուներին լքելու համար տուգանքի սահմանմանը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ տիրոջ կողմից գրանցված շանը կամ կատվին թողնելու դեպքում տերը կտուգանվի 500 լարիի չափով, իսկ կրկնվելու դեպքում՝ 1000 լարիով։ 

Նույն արարքը, որը կատարվել է սեփականատեր
իրավաբանական կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից, կպատժվի 1500 լարիով, իսկ կրկնվելու դեպքում՝ 3000 լարիով»։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի վերջին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google