ՄԱՇ-ի անդամ Նարգիզա Ալիևան սակրեբուլոյի առաջին նիստին բացել է «Ազատություն Միշային» պաստառը
Մառնեուլիի նոր գումարման սակրեբուլոյի առաջին արտահերթ նիստը մեկնարկել է «Միացյալ ազգային շարժման» անդամների բողոքի ֆոնին։
Աշխատավարձի հաստատման ֆոնին ՄԱՇ-ի անդամ Նարգիզա Ալիեւան պարզել է «Ազատություն Միշա»-ի պաստառը և բողոքել քաղաքային խորհրդի աշխատանքի դեմ։

«Ազատություն Միշային»՝ այս մակագրությամբ պաստառը, Ալիեւան փակցրել է նիստերի դահլիճի կենտրոնում նստած սակրեբուլոյի ղեկավարի գլխավերևում։ Սակրեբուլոյի փոխնախագահ Ռիչարդ Գիգանը արագ հանել է կպչուն
պիտակը և նետել Նարգիզա Ալիևայի վրա՝ միաժամանակ հանդարտվելու կոչ անելով Ամիրան Գիորգաձեին։

Ի նշան բողոքի՝ Նարգիզա Ալիեւան լքել է Սակրեբուլոյի նիստերի դահլիճը, որից հետո ելույթ է ունեցել «ՄԱՇ» խմբակցության նախագահը։ Նա Ալիևայի նման անվստահություն հայտնեց քաղաքային խորհրդի և լքել դահլիճը ՄԱՇ-ի մյուս անդամների հետ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



{{AUDIO}}
Print E-mail
FaceBook Twitter Google