Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե
Տիկարաձեն հրաժարական է տալիս։ Դեկտեմբերի 9-ին «Վրացական երազանքի»
գրասենյակում կայացած ճեպազրույցում նա ասել է, որ շարունակելու է
աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության
ոլորտում։
3 տարվա ինտենսիվ աշխատանքից հետո վարչապետի և այժմ կուսակցության
նախագահի հետ խորհրդակցելուց հետո ճիշտ որոշում համարեցինք շարունակել
իմ աշխատանքը «Վրացական երազանք» կուսակցությունում ՝ քաղխորհրդում և
ճիշտ այստեղից հաստատել և ամրապնդել վրացական առողջապահության և
սոցիալական պաշտպանության համակարգերը։
Կարծում ենք, որ այն ծրագրերը, որոնք սկսվել և իրականացվել են, արդեն
իսկ փակել են զարգացման որոշակի փուլ։ Մենք անցնում ենք մեկ այլ փուլ
և այս փուլը»,- հավելել է Տիկարաձեն։
Նա շնորհակալություն հայտնեց թիմակիցներին, բուժանձնակազմին և ամփոփեց
իր կարիերան առողջապահության ոլորտում։
«Մենք նախկինում ամեն ինչ արել ենք՝ արժանավայել ու ճիշտ քայլեր
ձեռնարկելու համար»,- ասաց նա։
Եկատերինե Տիկարաձեն առողջապահության նախարար է նշանակվել 2019
թվականի հունիսին։ Առայժմ հայտնի չէ, թե նա ինչով կզբաղվի պաշտոնը
լքելուց հետո:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան