Տիկարաձեն հրաժարական է տվել առողջապահության նախարարի պաշտոնից

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե

Տիկարաձեն հրաժարական է տալիս։ Դեկտեմբերի 9-ին «Վրացական երազանքի» գրասենյակում կայացած ճեպազրույցում նա ասել է, որ շարունակելու է աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության ոլորտում։
3 տարվա ինտենսիվ աշխատանքից հետո վարչապետի և այժմ կուսակցության նախագահի հետ խորհրդակցելուց հետո ճիշտ որոշում համարեցինք շարունակել իմ աշխատանքը «Վրացական երազանք» կուսակցությունում ՝ քաղխորհրդում և ճիշտ այստեղից հաստատել և ամրապնդել վրացական առողջապահության և սոցիալական պաշտպանության համակարգերը։
Կարծում ենք, որ այն ծրագրերը, որոնք սկսվել և իրականացվել են, արդեն իսկ փակել են զարգացման որոշակի փուլ։ Մենք անցնում ենք մեկ այլ փուլ և այս փուլը»,- հավելել է Տիկարաձեն։
Նա շնորհակալություն հայտնեց թիմակիցներին, բուժանձնակազմին և ամփոփեց իր կարիերան առողջապահության ոլորտում։
«Մենք նախկինում ամեն ինչ արել ենք՝ արժանավայել ու ճիշտ քայլեր ձեռնարկելու համար»,- ասաց նա։
Եկատերինե Տիկարաձեն առողջապահության նախարար է նշանակվել 2019 թվականի հունիսին։ Առայժմ հայտնի չէ, թե նա ինչով կզբաղվի պաշտոնը լքելուց հետո:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print