Ցավոք արդեն մահվան դեպք է գրանցվել․Գամկրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային

կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով, Վրաստանում նոր կորոնավիրուսի շտամ չի հայտնաբերվել, թեև նա կանխատեսում է, որ որոշ ժամանակ անց Omicron-ը կհաստատվի երկրում։

«Առայժմ ոչ։ Կատարվում են հետազոտություններ։ Բոլոր լաբորատորիաներն ունեն մեզանից ուղարկված արձանագրություն։ «Օմիկրոնը» դեռ չի երևացել։

Ընթացիկ տվյալներով այս շտամը տարածված է 63 երկրներում։ Ցավոք, օմիկրոնից մահվան դեպքեր արդեն գրանցվել են Միացյալ Թագավորությունում: Վիրուսի տարածումը շատ արագ տեմպերով է ընթանում, սակայն առայժմ կլինիկական առումով այն դեռ համեմատաբար մեղմ է»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print