Թամար Գաբունիան հաստատում է, որ առողջապահության նախարարի պաշտոնում քննարկվում է Արչիլ Թալակվաձեի թեկնածությունը

Խոսքը, բնականաբար, Արչիլ Թալակվաձեի

թեկնածության մասին է, կարծում եմ՝ որոշումը՝ այս, թե մեկ այլ թեկնածու, շուտով կիմանանք»,- լրագրողների՝ Արչիլ Թալակվաձեի թեկնածության վերաբերյալ հարցին պատասխանել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։

Թամար Գաբունիայի խոսքով՝ առողջապահության նախարարի թեկնածության հետ կապված խորհրդակցությունները դեռ շարունակվում են։

«Առողջապահության նախարարի թեկնածության հետ կապված խորհրդակցությունները շարունակվում են։ Այսօր ինձ համար դժվար կլինի որեւէ թեկնածուի մասին
որեւէ բան ասել, պետք է սպասել վերջնական որոշմանը։ Ես նույնպես ունեմ նույն տեղեկությունը, որը տարածվում է ԶԼՄ-ներով, բնականաբար, խոսքը Արչիլ Թալակվաձեի թեկնածության մասին է, կարծում եմ՝ որոշումը՝ այս, թե մեկ այլ թեկնածու, շուտով կիմանանք»,- ասել է Թամար Գաբունիան։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google