Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝
այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ
Ֆաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։
Ըստ կառավարության վարչակազմի, Իրակլի Ղարիբաշվիլին հայ գործընկերոջը
կհանդիպի կառավարության վարչակազմում, որից հետո ժամը 14:00-ին տեղի
կունենա միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը՝ Իրակլի
Ղարիբաշվիլիի և Նիկոլ Ֆաշինյանի նախագահությամբ։
Նիստին կմասնակցեն Վրաստանի և Հայաստանի կառավարության անդամները,
համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան