Մառնեուլիի քաղաքապետարանը Ամանորին սնունդ կհանձնի 400 անապահով ընտանիքների
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 2022 թվականի Ամանորի կապակցությամբ սնունդ է ձեռք բերել անապահով ընտանիքների համար։

«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլիի քաղաքապետարանի առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության ղեկավար Գիորգի Մեուրմիշվիլին ասաց, որ անապահով ընտանիքներն ընտրվել են վարչական միավորների քաղաքապետի ներկայացուցիչների կողմից։

400 անապահով ընտանիքներ Ամանորին պարենային արտադրանքը կստանան։ Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն կնքել է պարզեցված գնում ՍՊԸ-ը «Կրալ-XXI»-ի հետ։ Տեղական ինքնակառավարումը ձեռք է բերել ընդհանուր 15520 լարիի ապրանք։
Ահա այն ապրանքների ցանկը, որոնք Մառնեուլիի քաղաքապետարանը կտրամադրի ընտանիքներին ՝
• Ձու
• Հացահատկեղեն
• Բրինձ
• Մրգային հյութեր
• Բուսական յուղ
• Խտացրած կաթ
• Կարագ
• Մակարոնեղեն

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google