Առողջապահության նախարարը կլինի Զուրաբ Ազարաշվիլին

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Զուրաբ Ազարաշվիլիին նշանակել

է օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար։

«Պարոն Զուրան բիզնեսի կառավարման մագիստրոս է։ Նա ֆինանսների կառավարման մեծ փորձ ունի։ Շատ լավ մենեջեր է։ Մենք ինքներս տեսանք, երբ ես պաշտպանության նախարար էի։ Նրա անմիջական ղեկավարությամբ իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, ինչպիսիք են վրացական ավիացիայի վերականգնումը և բազմաթիվ այլ ծրագրեր՝ կապված մեր պաշտպանական ուժերի և ռազմական արդյունաբերության հզորացման հետ։ Պարոն Զուրան շատ պարկեշտ, կրթված մարդ է։ Նա մեծացել է բժիշկների ընտանիքում։ Նա քաջատեղյակ է մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերին, եւ ես ցանկանում եմ նրան հաջողություն մաղթել։ Նա 5 երեխաների հայր է, և կարծում եմ՝ պարոն Զուրան շատ լավ նախարար կլինի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Զուրաբ Ազարաշվիլին շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ասել, որ իր համար մեծ պատասխանատվություն է կառավարել մեծ մարտահրավերներով լի նախարարություն, բայց հույս ունի, որ կարճաժամկետ հեռանկարում կկարողանա հասնել շոշափելի և նշանակալի հաջողությունների։
Զուրաբ Ազարաշվիլին մինչ այժմ պաշտպանության փոխնախարարն էր և «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի գլխավոր տնօրենը։
Մինչ այդ Ազարաշվիլին եղել է «Թբիլավիամշենիի» գլխավոր տնօրենը, ինչպես նաև տարբեր ժամանակներում աշխատել է Terrabank-ում, Kor Standard Bank-ում, Cartu Bank-ում և TBC Bank-ում։

Եկատերինե Տիկարաձեն դեկտեմբերի 9-ին «Վրացական երազանքի» գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է, որ շարունակելու է աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում ՝ առողջապահության ոլորտում։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print