ԿԸՀ նախագահի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել
Վրաստանի նախագահը հրաման է արձակել
ԿԸՀ նախագահի և ԿԸՀ անդամի երկու պաշտոնների համար մրցույթ հայտարարելու և համապատասխան մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին։

Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ մրցույթը կհայտարարվի 2022 թվականի փետրվարին՝ ԿԸՀ նախագահի և ԿԸՀ երկու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուն պես։

Վերոնշյալ պաշտոններով հետաքրքրվողները կարող են փաստաթղթեր ներկայացնել Վրաստանի նախագահի աշխատակազմ մինչև 2022 թվականի հունվարի 11-ը հետևյալ հասցեով. Ք․Թբիլիսի, Աթոնելի փող. N25 (փոստարկղի միջոցով) կամ ուղարկել էլեկտրոնային հասցեով ՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it ։

ԿԸՀ-ի նախագահի թեկնածու կարող է լինել 25 տարեկանից սկսած Վրաստանի աշխատունակ քաղաքացին, ով անկուսակցական է, ունի բարձրագույն կրթություն, վարժ խոսում է Վրաստանի պետական լեզվով, համապատասխանում է Վրաստանի օրգանական օրենքի «Վրաստանի ընտրական օրենսգիրքի» 12-րդ հոդվածի 5-րդ կետի «Բ» - «Վ» ենթակետերի և «Քաղաքացիական ծառայության մասին» Վրաստանի օրենքի 27-րդ հոդվածի «Ե» ենթակետի և 2-րդ կետի պահանջները և ունի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։

ԿԸՀ անդամության թեկնածու կարող է լինել 25 տարեկանից սկսած Վրաստանի աշխատունակ քաղաքացին, ով անկուսակցական է, վերջին 5 տարիներին չի եղել կուսակցական նշանակված ընտրական հանձնաժողովի անդամ, ընտրական սուբյեկտ կամ նրա ներկայացուցիչը։ Ունի բարձրագույն կրթություն, տիրապետում է պետական լեզվին, «Վրաստանի օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, ունի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ և ընտրական վարչակազմի աշխատակցի վկայական։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր  ՝ პუბლიკა
Print E-mail
FaceBook Twitter Google