Ի՞նչ գույք ունի Մառնեուլիի քաղաքապետը
Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը Սաբիրքենդ գյուղում ունի 100 993
քառակուսի մետր անշարժ գույքի տեսքով հողակտոր, որը նա նվեր է ստացել
2016 թվականին։
Մառնեուլիի փոխքաղաքապետ եղած ժամանակ Քենան Օմարովի կողմից
ներկայացված գույքի հայտարարագրի համաձայն՝ Օմարովն այլ տեսակի անշարժ
գույք չունի, սակայն նրա կինը մեկ կոմերցիոն տարածքի և մեկ բնակարանի
սեփականատեր է։
Մառնեուլիի քաղաքապետի կինը ՝ Սամիրա Բալաքիշիևան 2019 թվականին 50
հազար դոլարով 80,7 քմ մակերեսով բնակարան է գնել Թբիլիսիում։
Բալաքիշիևան նաև Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում գտնվող 196 քմ
կոմերցիոն տարածքի համասեփականատերն է։
Ըստ Քենան Օմարովի ունեցվածքի հայտարարագրի՝ Բալաքիշիեւային տարածքը
նվիրել են 2017 թվականին։ Հայտարարագրում չի նշվում նվիրողի
ինքնությունը:
Մառնեուլիի քաղաքապետն ու նրա կինը շարժական գույք ՝ ավտոմեքենա
չունեն։
Քենան Օմարովը գույքի հայտարարագիր է ներկայացրել 2021 թվականի մարտի
23-ին։ Այն ժամանակ Օմարովը Մառնեուլիի փոխքաղաքապետն էր, իսկ 2021
թվականի ՏԻՄ ընտրություններից հետո Օմարովը դարձավ Մառնեուլիի
քաղաքապետ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան