Վրաստանի Նախարարների կաբինետի 4 անդամների մոտ կորոնավիրուս է
հաստատվել։
Հետեւաբար, վարակված լինելու պատճառով կառավարության այսօրվա նիստին
ներկա է եղել նախարարների միայն մի մասը։
Ավելի կոնկրետ, ինչպես
InterpressNews-ին հայտնել
են կառավարության վարչակազմում, Կրթության և գիտության նախարար Միխեիլ
Չխենկելին, ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, շրջակա
միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին և
պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն վարակված են
կորոնավիրուսով։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝
Մարգարիտա Միսկարյան