Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ
Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները քննարկվել են կառավարության
վարչակազմում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Ընդգծվել են
երկրների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները։
«
Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Ուշադրություն է դարձվել Վրաստանի վարչապետի նախաձեռնած «Խաղաղ
հարևանության նախաձեռնությանը», որի նպատակն է ստեղծել երկխոսության
ձևաչափ՝ ընդգծելով, որ Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում
խաղաղ համագործակցությանը և համակեցությանը և պատրաստ է նպաստել
տարածաշրջանային երկխոսությանը։
Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն
Սադոյանը, նախարարի խորհրդական Վահան Կոստանյանը և նախարարի օգնական
Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Վրացական կողմից հանդիպմանը մասնակցել են
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, կառավարության
վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին և ՀՀ-ում Վրաստանի դեսպանի
պաշտոնակատար Իրակլի Կվանչախաձեն»,- այս մասին նշված է
տարածված տեղեկատվության մեջ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան