Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները քննարկվել են կառավարության վարչակազմում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Ընդգծվել են երկրների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները։

«Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ուշադրություն է դարձվել Վրաստանի վարչապետի նախաձեռնած «Խաղաղ հարևանության նախաձեռնությանը», որի նպատակն է ստեղծել երկխոսության ձևաչափ՝ ընդգծելով, որ Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանը և համակեցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը։

Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, նախարարի խորհրդական Վահան Կոստանյանը և նախարարի օգնական Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Վրացական կողմից հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին և ՀՀ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնակատար Իրակլի Կվանչախաձեն
»,- այս մասին նշված է տարածված տեղեկատվության մեջ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
Print