2025 թվականի առաջին 9 ամիսներին Քվեմո Քարթլիից նարկոլոգիական փորձաքննության է տեղափոխվել 490 մարդ

Ներքին գործերի նախարարությունը 2025 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Քվեմո Քարթլիից 490 մարդու տեղափոխել է Քրեագիտական-փորձագիտական դեպարտամենտի նարկոլոգիական փորձաքննության ծառայություն՝ ստուգման նպատակով։



ՆԳ նախարարության տարածած վիճակագրական տվյալների համաձայն՝ նարկոլոգիական ստուգման համար տեղափոխված 490 անձանցից 353 դեպքերում արձանագրվել է դրական արդյունք։ Վիճակագրությունը ընդգրկում է 2025 թվականի առաջին երեք եռամսյակները՝ հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը։

2025 թվականի առաջին եռամսյակում
Քվեմո Քարթլիից նարկոլոգիական ստուգման նպատակով տեղափոխվել է 110 մարդ։ Նրանցից 108-ը տղամարդ էին, իսկ 2-ը՝ կին։ Նարկոլոգիական փորձաքննության դրական արդյունք գրանցվել է 110 անձանցից 74-ի մոտ, որոնցից բոլորը տղամարդ էին։

2025 թվականի երկրորդ եռամսյակում նարկոլոգիական փորձաքննության ծառայություն է տեղափոխվել 93 մարդ։ Նրանցից 91-ը տղամարդ էին, իսկ 2-ը՝ կին։ Ստուգման արդյունքում 66 դեպքում արձանագրվել է դրական արդյունք, և դրական արդյունք ունեցող բոլոր անձինք տղամարդ էին։

2025 թվականի երրորդ եռամսյակում Քվեմո Քարթլիից նարկոլոգիական փորձաքննության ծառայություն է տեղափոխվել 287 մարդ։ Նրանցից 284-ը տղամարդ էին, իսկ 3-ը՝ կին։ Ստուգման արդյունքում 213 դեպքում արձանագրվել է դրական արդյունք, և դրական արդյունք ունեցող բոլոր անձինք տղամարդ էին։

Անցած տարվա երեք եռամսյակների տվյալների համաձայն՝ ամբողջ Վրաստանի տարածքում ստուգվել է 8 253 մարդ, որոնցից 6 322 դեպքում արձանագրվել է դրական արդյունք։

 

Print E-mail
FaceBook Twitter Google